A
A
Բերման ենթարկվածների մասին հարազատները տեղեկություն չունեն
Բերման ենթարկվածների հեռախոսներն անջատում է ոստիկանությունը, եթե մարդը բերմանն ենթարկվելուց հետո հարազատի հետ կապ է հաստատել։ Ալլա Մանասյանը այս մեթոդի զոհերից մեկն է, որին ամուսնուն երեկ գիշեր տարել են Խորենացի փողոցից: Անջատել են նաև նրա ամուսնու՝ Լևոն Մանասյանի հեռախոսը, և Ալլան երեկ գիշերվանից ոչ մի տեղեկություն չունի։ «Բան չունեմ ասելու, մենակ չծեծեն Լևոնին»,-լացելով ասում է Ալլան։