Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմ հայտարարեցին ժողովրդին և լրագրողներին. «Ժողովրդավարական Հայրենիք»

Քաղաքականություն
sari

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից  ՊՊԾ-ի գնդի  գրավումից հետո վարչախումբն իրեն  սպասարկող  լրատվամիջոցներով մի կողմից  քարոզում է, որ պետք  անել հնարավորը, որպեսզի առանց  արյան հանգուցալուծում լինի, միաժամանակ տմարդի ձևով` սադրանքներով, դիպուկահարներով ամեն օր տղաների վրա կրակում, վիրավորում, առանց ապաքինման տեղափոխում բանտախցեր, կտտանքների ենթարկում: Հերթական անգամ իր ամբողջ  ուժով  գործի է դրվել  իրենց օրենքից դուրս համարող այսպես կոչված իրավապահ համակարգը, հատկապես ոստիկանությունը` իրենց բուծած քրեական տարրերի հետ համատեղ, որոնք  Երևանի փողոցներում հարյուրավոր մարդկանց  են առևանգում  բռնաճնշումների ենթարկում, ճնշումներից զերծ չեն մնացել նաև լրագրողները,  իսկ հուլիսի  29-ին  նրանք իսկական պատերազմ հայտարարեցին փողոց դուրս եկած ժողովրդին և լրագրողներին:  Ոստիկանության ներքին զորքերի, քաղաքական հագուստով ոստիկաների և քրեական տարրերի  համատեղ ջանքերով  ՊՊԾ գնդի  հարակից  բնակավայրերում  մարդաորս է կազմակերպվել, ինչը հիշեցնում է  2008 թ-ի մարտի 1-ը: Տրամաբանական է արյունով եկած վարչախումբը  արյունով էլ հեռանալու է: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը  կոչ է անում  վարչախմբի  պարագլուխներին  սթափվել  և բանակցություններ սկսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որպեսզի կանխվի  հետագա էլ ավելի մեծ արյունահեղությունը: ԺՀԿ նախագահ  Պ. Մակեյան       30.07.2016