Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության անդամները պետք է պատասխան տան, թե ինչու այսպես ստացվեց» (տեսանյութ)

Քաղաքականություն
1loxX3nuL74

Երկշաբաթյա միջադեպից հետո պետք է կառավարությունում մարդ չմնար. ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով` կառավարության անդամները պետք է պատասխան տան, թե ինչու այսպես ստացվեց ոչ միայն այն պատճառով, որ բախումներ եղան, այլ թե ինչու է Հայաստանում 1 մլն աղքատ բնակվում։ «Դուրս եկեք Երեւանից, մտեք ցանկացած գյուղ, եւ տեսեք՝ ինչ է կատարվում. թշվառություն է, անբարեկարգ վիճակ։»։ Նա ընդգծում է՝ 500-700 հազար արտագաղթածներ կան, նրանք վտարանդի են՝ ստիպված հեռացածներ՝ հեռացել են անարդարության, աշխատանքի բացակայության, վտանգների պատճառով.  «Դա անընդունելի է,  այսպես չի կարելի շարունակել։ Հույս ունեմ, որ երեկվա նախագահի ուղերձը չի մնա սոսկ ուղերձ եւ կսկսվի իրական իշխանափոխություն երկրում։ Վատ աշխատող նախարարները վատ աշխատող կառավարությունը, պատասխանատվության չի ենթարկվում։ Մենք դա չենք տեսել։ Ամեն տարի աշնանը նախարարները հաշվետվություն են տալիս եւ բոլորը բավարար են ստանում։  Մեր կյանքը վատանում է։ Հայ ժողովրդի կյանքը վատանում է, իսկ նրանք դրական գնահատական են ստանում։ Հայաստանի հանրապետությունում տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական վիճակը պետք է ուղիղ համեմատական  լինի կառավարության գնահատականի հետ»։ Անդրադառնալով զինյալ խմբի զենքը վայր դնելուն եւ հանձնվելուն, նախկին պատգամավորը ընդգծեց, որ բարեբախտաբար նվազագույն կորուստներով դուրս եկանք այդ փորձանքից եւ վերջում ողջախոհությունը հաղթեց. «Սասնա ծռերի վերջին հայտարարությունը հույս է ներշնչում, որ սա կլինի վերջին փորձը քաղաքական խնդիրները զենքի միջոցով լուծելու»։