A
A
Հիմնական խնդիրները դեռ սեղանի վրա են. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, դատապարտելով ցանկացած բռնության կիրառում՝ ինչպես իշխանության, այնպես էլ զինյալների կողմից , գտնում է, որ զինյալների զենքը վայր դնելով իրականում առաջացած խնդիրներին լուծում չի տրվել: «Արդյոք այս պահին համարո՞ւմ ենք հանգուցալուծված այն իրավիճակը եւ խնդիրների արմատները, որոնք ծնում են այս վիճակները, թե՞ մենք պատրաստ ենք շարունակել բախումնային սցենարներով զարգացումը»։