Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՊ-ը լոլիկ կմթերի օգոստոսի 14-ից

Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը: Օգոստոսի 1-ից  լոլիկի մթերումներ է իրականացնում «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն: Օգոստոսի 4-ից մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝  Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: Օգոստոսի 14-ից լոլիկի մթերումները կմեկնարկեն    «ՄԱՊ» ՓԲԸ-ում : Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Հիշեցնենք, այսօր մոտ մեկ ժամ Արմավիրի Սարդարապատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը. ՄԱՊ ընկերությունը հրաժարվում էր ընդունել բերքը: ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի խոստումներից հետո միայն գյուղացիները բացել են ճանապարհը։