Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերից» մեկին բաց են թողել՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել: Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոսը: Նա հավելել է, որ Մելքոնյանին բաց են թողել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Այլ մանրամասներ հայտնի չեն: Ռուբեն Մելքոնյանը՝ Ռուբեն Գրիգորյանի հետ մեկտեղ, դուրս էր բերվել գնդի տարածքից հուլիսի 31-ին մինչև խմբի հիմնական մասի հանձնվելը: Ստորեւ կարող եք դիտել ոստիկանության հուլիսի 31-ի տարածած տեսանյութը. նա «Սասնա ծռերի»-ի դեմ վկայություն էր տվել: Նաև՝ Հուլիսի 27-ին Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարություն էր հրապարակել, թե խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ, ու տարածել էր պնդումը փաստող ձայնագրություններ Գեւորգ Մելքոնյանի (լուսանկարում) եւ Արթուր Մելքոնյանի հեռախոսազրույցներից: