Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրան-Հայաստան գազամուղն արդյունավետորեն կօգտագործվի (տեսանյութ)

Տնտեսություն
yolyan

Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը  հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: «Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ-ում չկա որեւէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել եւ որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա եւ գազ: Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, եւ մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա եւ կիրականացնի»,- կառավարության նիստում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը: