Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդան գետում անցկացվեց թիավարության պատանիների առաջնություն (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledsw

Sevan tv Օգոստոսի 5-ին Հրազդան գետում անցկացվեց թիավարության կանոէների եւ բայդարկաների պատանիների հանրապետական առաջնությունը: Մասնակցեցին Երեւանի, Սեւանի, Հրազդանի , ՙՙԱպագայի՚՚, ՙՙ՚Լիոնի՚ թիմերը: Շուրջ 70-ից ավել մասնակից: Թիավարության մասնակիցները հաղթահարեցին բայդարկա եւ կանոէ մեկտեղանոց եւ երկտեղանոց 200 եւ 500մ մրցուղիները: Թիավարության մարզիչների խոսքով՝ այս մարզաձեւը Հայաստանում հեռանկարային է, սակայն միակ խանգարող հանգամանքը մարզագույքի մաշվածությունն է: Պատանիների հանրապետական առաջնության 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին դիպլոմներով եւ մեդալներով: