A
A
Դատարանը ընդմիջում էր նիստը, որպեսզի ցավազրկող ներարկեն Թաթուլ Թամրազյանին (տեսանյութ)
Armtimes.com
«Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը, որը հրազենային վիրավորում էր ստացել հուլիսի՝ 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ, այսօր կալանավորվեց:
Թաթուլ Թամրազյանին «Էրեբունի» հիվանդանոցից դատարան են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա:
Մեր զրույցում նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ վատ է, իրեն թույլ է զգում. «Դատարանը պարբերաբար ընդմիջում էր նիստը, որպեսզի ցավազրկում ներարկեն Թաթուլ Թամրազյանին»,-ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ դատարանի որոշումը անհիմն է եւ հնգօրյա ժամկետում կոբողոքարկի այն:
Մոնիկա Մարգարյանն ասաց, որ գրավի միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է:
Շարունակությունը կաչդալ սկզբնաղբյուր կայքում Armtimes.com
