A
A
Իրավիճակը կազդի ԼՂ խնդրի վրա (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պայմանավորված չէ միայն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում տիրող հասարակական տրամադրություններով։ Ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու՝ թեև Ադրբեջանն շտապում է հարցը լուծելու իր օգտին, սակայն աշխարհաքաղաքական կենտրոններն այս պահին չեն աջակցում շուտափույթ լուծման նրա ձգտմանը։ Քաղաքագետ Կարինե Գևորգյանի դիտարկմամբ՝ Արցախի խնդրի մասին խոսելիս պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք։ «Այն ճանապարհային քարտեզները, որոնք ընդունվել են 90-ական թվականներին, ընդունվել են ուրիշ իրականությունում, իսկ հիմա իրավիճակը լրիվ տարբեր է տարածաշրջանում, և դա պետք է հաշվի առնել Ղարաբաղի բանակցությւոնների մասին խոսելիս», - բացատրեց նա: