Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալդիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին կտեղեկացնի հաճույքով (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledff

Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանին` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ներդրած քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար: Նման հայտարարությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ անձամբ երախտագիտություն հայտնել ռուսական կողմի այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը ներդնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար: Իհարկե, շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն: Մենք դրան պատրաստ ենք»,- նշել է Հայաստանի նախագահը: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին կտեղեկացնի նաև նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: «Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մենք, իհարկե, չէինք կարող շրջանցել այն սուր հարցը, որի մասին Դուք նշեցիք, այն է` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Իհարկե, հաճույքով Ձեզ կտեղեկացնեմ Բաքվում մեր զրույցների արդյունքների մասին»,- Կրեմլում Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Վլադիմիր Պուտինը: