A
A
Օգոստոսի 12-16-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Օգոստոսի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
