Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թքած ունեն այդ ամեն ինչի վրա». Մ. Մովսեսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
7ad3188d1e64c3ff68a244fa477b357d

«Ա1+»-ի նախագահ  Մեսրոպ Մովսիսյանի ծիծաղն է գալիս, երբ հիվանդանոցներում ոստիկանների գործողություներից տուժած լրագրողներ կային, իսկ Սերժ Սարգսյանը կոչ էր անում մոռանալ տեղի ունեցածը «Ես եթե հարվածեմ ոստիկանին, ինձ դրա համար դատ ա հասնում, որովհետեւ ոստիկանն իր պարտականությունը կատարելու ժամանակ է վիրավորվում: Իսկ լրագրողը ինչո՞վ է տարբերվում այս դեպքում, երբ որ ունի վկայական եւ վրան էլ գրված է՝ մամուլ»,-ասում   է   նա։ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ուզում է հասկանալ, թե ո՞վ պետք է պատասխան տա հուլիսի 30-ին Սարի թաղում լրագրողների հանդեպ իրականացված բռնությունների համար, նա բոլորին ուզում է դեմքով իմանալ. «Ովքե՞ր են տվել էդ հրահանգները, ովքե՞ր են տվել լրագրողներին բռնություն ենթարկելու, ընդհանրապես քաղաքացիներին բռնության ենթարկելու հրահանգները, ովքե՞ր են եղել տեղյակ այդ հրահանգներից եւ ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն»։: «Ա1+»-ի ղեկավարը հենց Սերժ Սարգսյանին է համարում տեղի ունեցած ջարդերի պատասխանատուն, որին «Սասնա ծռերի»  կողմից ՊՊԾ-ի գրավումից հետո մի քանի օր ոչ ոք չէր կարողանում գտնել. «Ուղղակի պատասխանատվությունը Սերժ Սարգսյանինն է, որովհետեւ բոլոր որոշումները կայացնում է Սերժ Սարգսյանը եւ բոլոր որոշումների պատասխանատվությունը երեւի ինքը պիտի կրի»: Պարոն Մովսիսյանը դժվար է հասկանում բռնությունը 21-րդ դարում, ասես միջնադարում լինենք. «Բայց թքած ունեն այդ ամեն ինչի վրա, եւ կարող են ռմբակոծել, կարող են մահակով ծեծել եւ կարող են քցել հիվանդանոց»: «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը նույնպես լսել է Սերժ Սարգսյանի մի քանի օր առաջ հնչեցրած ներողությունը լրագրողներից. «Ովքեր որ պիտի լսեն այդ խոսքը՝ մամուլի նկատմամբ հարգանք ունենալու այդ կոչերը, նրանք բանի տեղ չեն դնում»: Տիկին Օհանյանը լավ գիտի մեր իշխանություններին, նրանք շարունակելու են խոչընդոտել լրագրողների աշխատանքը, իրենք դա առաջին անգամ չեն անում, բռնության ծարավը ամբողջ իշխանության մեջ կա։ «Ա1+»-ի տնօրենը նկատում է, որ փողոցում արտահայտված բողոքի գրեթե բոլոր գործողություններին իշխանությունն արձագանքել է նույն ձեռագրով, նա հիշում է 2004-ի ապրիլյան դեպքերը, 2008-ի մարտի 1-ը, 2015-ի «Էլեկտրիկ Երեւանը»: