Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում կայացավ եւս 2 հանդիպում: Փոխչեմպիոն «Միկան» ընդունեց բրոնզե մեդալակիր «Բանանցին», որի հետ միասին պայքարում է 2-րդ տեղի համար:

Այդ հանդիպման ելքը վճռեց «Միկայի» առաջատար Արմեն Շահգելդյանի առաջին կեսին խփած գնդակը, ինչի շնորհիվ «Միկան» շրջանցեց «Բանանցին» եւ այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Միանձնյա առաջատար «Փյունիկը» հերթական հաղթանակը տոնեց, այս անգամ 4:2 հաշվով հաղթելով «Կիլիկիային»: Առաջին կեսում «Փյունիկի» կազմում աչքի ընկան Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Պետրոսյանը եւ Արսեն Ավետիսյանը, որից հետո հանդիպման ելքը գործնականում վճռվեց:

«Կիլիկիայի» համար այս հանդիպումը Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ վերջինն էր: Վաղը հայկական թիմը կմեկնի Թբիլիսի, որտեղ կհանդիպի տեղի «Դինամոյի» հետ:

1. Փյունիկ` 11 խաղ, 31 միավոր

2. Միկա` 11 խաղ, 22 միավոր

3. Բանանց` 11խաղ, 19միավոր

4. Արարատ` 11խաղ, 17միավոր

5. Գանձասար` 11խաղ, 11միավոր

6. Կիլիկիա` 10խաղ, 9միավոր

7. Շիրակ` 10խաղ, 7միավոր

8. Ուլիս` 11խաղ, 6միավոր