Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյանի ոտքն արդեն իսկ կարճացել է. պաշտպան Ինեսսա Պետրոսյան.Armtimes (տեսանյութ)

Հասարակություն
pavlik-ashot

«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարում է, որ իր պաշտպանյալին առաջիկայում սպասվում է ոտքի հերթական վիրահատություն: Իսկ դրանից հետո կարիք կլինի նաեւ պլաստիկ վիրահատության: «Ու ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ վիրահատություն կատարելու համար էլ չեն տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իմ ունեցած տվյալներով` մի քանի վիրահատություն է սպասվում: Թե կոնկրետ երբ, հստակ չգիտեմ օրերը: Գիտեմ, որ այս շաբաթ կամ մյուս շաբաթ պիտի լինի»,- մեր զրույցում ասաց պաշտպանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ: - Տիկին Պետրոսյան, իսկ ի՞նչ խնդիր է Պավել Մանուկյանի մոտ, դա նո՞ր է առաջացել ու վիրահատության անհրաժեշտություն առաջ բերել, թե՞ ի սկզբանե պլանավորված վիրահատություն է: - Վերքերը շատ խորն են եւ շատ ծանր: Ի սկզբանե գիտեինք, որ մի քանի վիրահատություն պետք է լինի: - Այսօր Ձեր հարցազրույցներից մեկում Պավել Մանուկյանի ոտքը կարճանալու հավանականության մասին եք խոսել: Դա ինչի՞ հետեւանքով կարող է լինել: - Մենք ունենք այդպիսի տվյալ, որ ոտքն արդեն իսկ կարճացած է վնասվածքի հետեւանքով: - Բայց նաեւ գիտեք, որ առաջիկա վիրահատությունից հետո՞ նման բան կլինի: - Չենք կարող ասել, չգիտեմ ինչ արդյունքներ կլինեն վիրահատությունից հետո: - Այսինքն, այն տեղեկությունները սխա՞լ են, ճիշտ չե՞ն մեկնաբանվել Ձեր խոսքերը, երբ ասվում էր, որ Պավել Մանուկյանի ոտքը 6 սմ-ով կկարճանա առաջիկա վիրահատությունից հետո: - Ոչ թե կկարճանա, ես ասել եմ` կարճ է: Այդպիսի տվյալ ունեմ, ես չգիտեմ, մոտավորապես, այդպիսի տվյալ ունեմ: - Մոտավորապես, 6 սմ-ո՞վ է կարճ: - Դե գիտե՞ք, ես հիմա շատ հստակ չեմ կարող այդ հարցերին պատասխանել: - Տիկին Պետրոսյան, դուք կարծում եք, որ դատապարտյալների հիվանդանոցում համապատասխան մասնագետներ ու պայմաններ չկա՞ն վիրահատությունն այնտեղ անցկացնելու համար: Շարունակությունը կարդալ Armtimes.com Կարող եք դիտել նաեւ Պավլիկ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանի հարցազրույցը տեսանյութով