Արմեն Միքայելյանի կալանավորումը փոխարիվում է գրավով.ՀԽ (տեսանյութ)
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշում կայացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, հուլիսի 27-ին ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված Արմեն Միքայելյանի կալանավորումը փոխարինել գրավով։ Փաստաբան Երվանդ Վարոսյանն այս պահին գնում է Նուբարաշեն ՔԿՀ։ Հիմնադիր խորհրդարան Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հուլիսի 27-ին ժամը 3.00-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Միքայելյանին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր, ապա հուլիսի 29-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հիմնադիր խորհրդարանի անդամին երկու ամսով կալանավորելու մասին որոշում էր կայացրել։