A
A
Մեկը պե՞տք է պատասխան տա. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
Կառավարությունն այսօր 18 255 եվրո տրամադրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու համար: Որոշումն ընդունելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահմյանը հանձնարարեց ֆինանսների նախարարությանը հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է Հայաստանը վճարել ՄԻԵԴ-ին. «Ընդհանրապես մեկը պե՞տք է այս ամենի համար պատասխան տա, Արդարադատության նախարարությանն էլ եմ հանձնարարում՝ զբաղվեք սրանով»,-ասաց նա։