Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրակտորը շրջվել է

Հասարակություն
traktor

Օգոստոսի 19-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.10-ի սահմաններում 1979 թ. ծնված Վահան Ս.-ի վարած տրակտորը Իջևանի «Տանձուտի յալ» կոչվող սարամասում խոտ հավաքելու ժամանակ շրջվել է: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ կատարվում է քննություն: