Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնամերձ հողամասերում 6 կգ կանեփ են հայտնաբերել

Հասարակություն
bb26865608c23dcd8637cfc2e7420aff

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքները (օգոստոսի 20-ի դրությամբ)

Օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3890 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 6 կգ կշռով կանեփի 21 բույս: Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2,45 գրամ «մարիխուանա», 15 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 ատրճանակ: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 1 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ