Գարեգին արքեպիսկոպոսը չի ուզում չափվել Գարեգին Ա-ի հետ. ռետրո (տեսանյութ)
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը «Ա1+»-ի «Հետ գրություն» հաղորդմանը եկել էր որպես կաթողիկոսի ամենահավանական թեկնածու: Հեռուստադիտողները հիշում են, որ նա կաթողիկոսի թեկնածու էր ոչ միայն Գարեգին առաջինի, այլեւ Վազգեն Առաջինի մահից հետո -Բարի երեկո: Անահիտ Մալխասյանը հարցնում է՝1994-ի կաթողիկոսի 94-ի ընտրություններում դուք չքվեարկվեցիք: Ձեր վրա քաղաքական ճնշում եղե՞լ էր: Եվ ինչու՞ դուք լինելով հաղթող թեկնածու դուրս եկաք պայքարից եկեղեցու այսպիսի միասնության եւ համերաշխության համար: -95 թվականին ես մինչ ընտրությունների կայացումը հայտարարությամբ հանդես եկա, որ եթե վերջին փուլում հայտնվեմ Գարեգին 2-րդ կաթողիկոսի հետ, ուրեմն մրցակցությունը չեմ շարունակի, այսինքն, ինքնաբացարկով դուրս կբերեմ իմ թեկնածությունը: Եվ երբ որ ներկայացավ պահը եւ ես դեմ հանդիման կանգնեցի Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին 2-րդ երջանկահիշատակ Գարեգին 1-ին հայրապետի հետ, բարոյական իմ պարտքը նկատեցի հարգելու իմ խոսքը եւ հրաժարվելու ընտրության շարունակությունից: Որովհետեւ իմ ժողովրդի զավակունք, կարծում եմ, չէին հասկանա եւ չէին գնահատի այն քայլը, եթե ես շարունակեի ընտրությունը: Այսինքն, խոստումը չհարգող եկեղեցականը չէր կարող հավակնել կաթողիկոսական գահին բազմել եւ ժողովրդի Հայրապետ կոչվել: Կաթողիկոսի թեկնածուն պատրաստ է բացել փակագծեր հոգեւոր առաջնորդի ընտրությունների վրա հանրապետության նախագահների ունեցած ազդեցության մասին Նորից անդրադառնալով 95-ի ընտրություններին: Դուք համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ 95-ի ընտրությունների ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանի միջամտությունը բացասաբար անդրադարձավ Գարեգին կաթողիկոսի վարքի վրա եւ կաշկանդեց նրա գործունեությունը հետագա: -Որոշ առումով պետք է համաձայնվեմ այդ հաստատումին: 1995-ին Գարեգին արքեպիսկոպոսը մրցակցում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ, երբ Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: 1999-ին վերջինս այլեւս նախագահ չէր, ընտրությունները տեղի են ունենալու Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: -Այ դուք չե՞ք վախենում, որ ինչպես որ 95-ին եւ հետագա տարիներին հավատացյալները, հասարակությունն ասում էր, որ դա Լեւոնի նշանակած կաթողիկոսն է, այնպես էլ այսօր, եթե արտահայտված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, կասեն,այն մարդը, որը կընտրվի այդ կարծիքի ճնշման տակ, կասեն, որ դա Ռոբերտի նշանակած կաթողիկոսն է: -Առայսօր որեւէ ճնշում որեւէ միջամտություն չէր դրսեւորված եկեղեցական ընտրություններում, եւ ես հույս ունեմ, եւ հավատում եմ, որ կաթողիկոսական ընտրությունների ընթացքին նույնպես որեւէ միջամտություն եւ ճնշում չի գործադրվի ընտրող պատգամավորների վրա: Եվ ընտրող պատգամավորը, կարծում եմ, ենթակա չէ որեւէ ճնշումի, որովհետեւ ընտրությունը կատարվում է փակ գաղտնի քվեարկությամբ եւ նա իր խղճի հետ համախորհուրդ կատարում է իր ընտրությունը): Ի դեպ, սրբազանը համաձայն է, որ Գարեգին կաթողիկոսը կոչված էր վերացնելու երկու նվիրապետական աթոռների միջեւ տարաձայնությունները վերացնելու եւ միավորելու Անթիլիասն ու Էջմիածինը: Որը չստացվեց: Սրբազանը չի խուսափում նաեւ իր եւ Գարեգին Առաջինի ինտելեկտների համեմատության մասին հարցից: Արքեպիսկոսն ասում է, որ ինքը չի կարող իր մասին գովեստի խոսքեր ասել Պետք է ընդունեմ, որ իրապես Գարեգին Վեհափառի մտավոր կարողությունների հետ չեմ կարող չափվել: 1999-ի հոկտեմբերի 27-ին Գարեգին արքեպիսկոպոսը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս: Երեկ Վեհափառը դարձավ 65 տարեկան