Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանը կմնա կալանավորված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խնբի անդամ Արամ Մանուկյանի և նրա պաշտպանների բողոքը՝ կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև Արամ Մանուկյանը, որը  դատարանից փորձեց պարզել, թե ինչում է մեղադրվում: Պաշտպան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ Արամ Մանուկյանը պարզապես ցանկացել է օգնել ծանր հրազենային վիրավորում ստացած հորը՝ Պավել Մանուկյանին: Դատարանի որոշումը պաշտպանական կողմի համար սպասելի էր. նրանք այս որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում: