Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաց Միքայել Դանիելյանը

Կարևոր լուրեր Հասարակություն
Miqajel-Danielyan

Մահացել է հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը։ Վերջին տարիներին նա սրտի հետ կապված խնդիրներ էր ունեցել։ Սիրտը ստենտավորված էր։ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյան։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»