Հրանուշ Հակոբյանի գերթանկ ավիատոմսերը ծանր են նստում բյուջեի վրա. armtimes
Բիզնես դասի ավիատոմսով կամ գերթանկ ու հարմարավետ թռչելու սովորությամբ գործընկեր նախարարներից ետ չի մնում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Երեւան-Բեյրութ-Դուբայ-Երեւան չվերթի բիզնես դասի ավիատոմսը նա գնել է 1 մլն 296 հազար դրամով: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ 2700 դոլարով սույն տոմսը տիկին Հակոբյանը պետբյուջեի հաշվին գնել է «Ավիատուր» ընկերությունից,-հայտնում է Հայկական ժամանակի կայքէջը: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այդ նախարարությունը տեղակայված էր «Էրեբունի պլազա» հյուրանոցում եւ տարածքի վարձակալության համար բյուջեից ահռելի գումարներ էր վճարում: Այդպիսով արտգործնախարարության մի բաժնի հիմքի վրա ստեղծված այդ նախարարությունը Անվտանգության խորհրդի նման ոչ միայն չի արդարացնում իր գործունեությամբ, այլեւ հիմնականում Հրանուշ Հակոբյանի ազգականներով լցված աշխատակազմով թանկ է նստում պետության վրա: