Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գարունը» կհրատարակվի նոր ոճով, նոր խմբագրով (տեսանյութ)

Հասարակություն
ashot

9 ամսվա  ընդմիջումից հետո նոր ձեւաչափով, նոր ոճով  ու նոր խմբագրով լույս կտեսնի «Գարուն» գրական ամսագիրը: Այն նվիրված կլինի Հայաստանի անկախության 25-ամյակին: Նորանշանակ խմբագիրը՝ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը, խոստանում է՝  կերեւա իր ձեռագիրը, ինչպես եւ եղել է նախորդ հինգ խմբագիրների դեպքում ՝ սկսած 1967 թվականից: «Փորձելու եմ երիտասարդներին կապել իրար հետ: Ինձ համար ցավալ է, որ երիտասարդ գրողը չի ճանաչում իր հասակակից ճարտարապետին, «Գարունը» օղակ ենք դարձնելու, որ նրանք գան, խոսեն, հանդիպեն»: Կեսդարյա պատմություն ունեցող ամսագիրը  միշտ առանձնացել է իր մոտեցումով: Հրապարակախոսության միջոցով բարձրացրել է խնդիրներ, որոնց մասին լռել են մյուսները: Այս ոճը պարտադիր պայման է ու կպահպանվի. «Կակտիվացնենք գրական բանավեճերի ժանրը: Կփորձենք ստեղծագործողներին վիճաբանելու հարթակ տալ ու դրա միջոցով վեր կհանենք խնդիրները»: Ամսագիրը կպահպանի նաեւ իր հասարակական- քաղաքական ուղղվածությունը, սակայն խմբագրի վստահեցմամբ՝ այն երբեք որեւէ քաղաքական ուժի չի սատարի։ Մանրամասները՝ տեսանյութում