Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՆ ԴԵԲԵԴԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔԸ

Մարզեր

2006 թվականի բնապահպանական ծրագրերի շրջանակներում հունիսի 11-ից սկսվել են Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամաս տանող ճանապարհի՝ Դեբեդի ափամերձ հենապատի վերականգնման աշխատանքները։

Այդ նպատակով Ալավերդի քաղաքի՝ 2006 թվականի բնական միջավայրի պահպանման եւ բնակչության առողջության վերականգնմանն ուղղված ծրագրերով հատկացվել է 6 մլն դրամ։

Շինարարությունն իրականացնում է «Միքայելյան եւ ընկերներ» ՍՊԸ-ն։ Ժամանակավոր աշխատանքով ապահովվել է 8 բանվոր։ Աշխատավարձը գործարքային է։ 1խմ հենապատի կառուցապատման համար բրիգադը ստանում է 16.000 դրամ։

«Անկյուն գումարած 3» ՀԸ