Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերյանում անվճար վիրահատություններ կարվեն

Հասարակություն
057f1e0260d11ed804bf1583d835a454

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի հիվանդանոցում հոկտեմբերի 16-21-ը կանցկացվեն վիրահատություններ և  կտրամադրվեն բժշկական տարբեր ծառայություններ, որոնցից անվճար կարող են օգտվել Նոյեմբերյան քաղաքի, Տավուշի և  Լոռու մարզերի համայնքների բնակիչները։ ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ բժիշկների խումբը` «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսի գլխավորությամբ կկատարեն վիրահատական հետևյալ գործողությունները.

  • Ընդհանուր եւ անոթային վիրաբուժություն
  • Լեղապարկի հեռացում
  • Ճողվածքի հատում (գրիժա)
  • Երակների վարիկոզ լայնացման բուժում (վերացում)
  • Ոչ չարորակ ուռուցքների հեռացում
  • Դիմածնոտային վիրաբուժություն (չափահասների եւ երեխաների համար)
  • Նապաստակի շրթունք
  • Գայլի երախ (քիմքի փեղեքում)
  • Քթի և բերանի միջև ստեղծված ֆիստուլաներ
  • Փոքր ծնոտային պաթոլոգիաներ, օրինակ՝  ներոսկրային փոքր կիստաներ
  • Գլխի և պարանոցի հատվածում փափուկ հյուսվածքների վնասվածքներ
  • Թքագեղձի փոքր բարորակ ուռուցքներ
  • Ակնաբուժություն
  • Կատարակտի վիրահատություն
  • Գինեկոլոգիա
  • Հիստերեկտոմիա
Ընդհանուր գինեկոլոգիական վիրահատություններ (արգանդ, վզիկ, և այլն) Կլինեն նաև  օրթոպեդիկ միջամտություններ։ Հերթագրվելու համար զանգահարել +37493 04 17 35,+374-266-23471, +374-266-23281, +37410 521505 (107) հեռախոսահամարներով կամ գրել[email protected] էլ. հասցեին: Տեղեկությունը՝ Դիլիջանի համայնքապետարանի կայքից։