Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժում է «Շանթ»-ին

Կարևոր լուրեր Հասարակություն
tv

ՀՀ կառավարությունը մերժել է «Շանթ» ընկերության կողմից ներկայացված դիմումը. Հարցը ներառված է սեպտեմբերի 8-ի կառավարության նիստի օրակարգում։ Հիմք ընդունելով Հայաս­տանի Հանրա­պետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման Հավելված 1-ի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մերժել գործարար ծրագրերի շրջանակներում ստեղծած նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու նպատակով «Շանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը։ ՀՀ կառավարությունը մերժման հիմնավորման մեջ մասնավորապես նշում է. Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծած նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու նպատակով «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծրագրի ուսումնասիրման անհրաժեշտությամբ` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.3-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման պահանջներին համապատասխան: «Շանթ» ՍՊԸ նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը հեռահաղորդակցության և հանրային հեռուստատեսության ոլորտում: HD ստանդարտի հեռարձակման անցնելու նպատակով, որը հնարավորություն կտա էապես բարձրացնել պատկերի տեխնիկական որակը՝ համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին, ներկրվելու են տեսահամակարգեր, սերվերային համակարգեր, կոմուտացիոն սարքավորումներ, լուսավորության սարքեր և այլ տեխնիկական միջոցներ, որի արդյունքում ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր ու դրանց մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնել, ինչի նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման պահանջներին համապատասխան դիմել է ՀՀ կառավարություն: Սակայն ընկերության դիմումին կից փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում Որոշմամբ սահմանված մի շարք պահանջներին, իսկ ներկայացված որոշ տեղեկություններ չեն համընկնում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ։ Որոշման նպատակն է մերժել գործարար ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու նպատակով «Շանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը։