ԵՐԱՇՏԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Հայհիդրոմետ»-ի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից տեղեկացնում են, որ վերջին 5 օրերի ընթացքում տեղացած անձրեւը գրեթե վերականգնել է օդի հարաբերական խոնավությունը, ինչն անհրաժեշտ է բուսական եւ կենդանական աշխարհի համար:
Չնայած Գեղարքունիքի մարզում երաշտն իր բացասական ազդեցությունն էր ունեցել դաշտավարության վրա, սակայն գյուղատնտեսներն այս տեղումներն արդյունավետ են գնահատում բանջարաբոստանային մշակաբույսերի եւ արոտների, ինչպես նաեւ կենդանիների մոտ դաբաղի հնարավոր բռնկումները ժամանակավորապես կանխելու համար:
Ավելացնենք, որ Սեւանա լճի մակարդակն անկախ եղանակային բարձր ջերմաստիճանից իջել է 4 սանտիմետրով: Միջին հաշվով լճից ոռոգման նպատակով օրական բաց է թողնվում 1-1.5 խորանարդ մետր ջուր: Սեւանա լճի մակարդակը այսօրվա դրությամբ գտնվում է ծովի մակերեւույթից 1898.57 մ բարձրության վրա, ինչը 27 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա համեմատ:
Գավառի «Քյավառ» ՀԸ