Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայերը լավ գիտեն, որ խավարը երկար չի տևում». ԱՄՆ դեսպան

Քաղաքականություն
amn

Այս առավոտ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան անձնակազմը հիշատակեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում տեղի ունեցած ահաբեկչության 15-րդ տարելիցը: «Հայերը լավ գիտեն, որ խավարը երկար չի տևում»,- դեսպանատան տարածքում տեղակայված սեպտեմբերի 11-ին նվիրված հուշաքարի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո դեսպանատան անձնակազմին դիմելիս ասաց դեսպան Միլսը: «Երբ խավարն իջնում է, մենք կարող ենք սայթաքել, լաց լինել, ողբալ, սակայն հետո շունչ ենք քաշում, մեզ հավաքում, կանգնում, վերակառուցում և ուժեղանում: Եկեք այսօր չսևեռվենք այդ աղետալի օրվա խավարի վրա, այլ տոնենք այն լույսը, որը ճառագեց և շարունակում է ավելի վառ փայլել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փենսիլվանիայում և իրականում ամբողջ աշխարհում»: amn1 amn2 amn3 Դեսպանի ելույթն՝ այստեղ