ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է ԳՑՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության կամուրջ ստեղծելու նախադրյալներ են ստեղծվել այսօր ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյի եւ դեսպանատան կոմերցիոն գծով կցորդ Հարվինդեր Սինգի Գյումրի կատարած ճանաչողական այցի արդյունքում:
Պատվիրակության նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզի արդյունաբերոթյանը, փոքր եւ միջին ձեռնարկություններին ու ժողովրդի կենսակերպին: Այցելությունը սկսեց Ազատանի «Իգիթ» կաթնամթերքի գործարանից:
Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը հյուրերին ներկայացրեց մարզի ընդhանուր սոցիալ-տնտեսական վիճակը: Րինա Պանդեյն այցելեց նաեւ Գյումրիի արդյունաբերական եւ արտադրական ձեռնարկություններ, ծանոթացավ «Հովբլիթ-Բրիք» եւ «Գեւորգ-Վահան» ՍՊԸ-ների արտադրանքներին: Դեսպանը հավանություն տվեց տեղի արտադրանքին եւ հույս հայտնեց, որ հետագայում համագործակցությունը կխորանա:
Հյուրերը հանդիպում ունեցան նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, այցելեցին Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարան: Դեսպանի այցը եզրափակվեց Մարմաշենի վանական համալիր այցելությամբ:
Ցայգ հ/ը