Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհներ բնակարանում, գերեզմանատանն ու խոտածածկ տարածքներում

Հասարակություն
fire

ԱԻՆ ամփոփագրից. Սեպտեմբերի 12-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Սեպտեմբերի 12-ին, ժամը 04.32-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր: Դեքպի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկի անասնագոմի տանիքում այրվում է կուտակված անասնակեր՝ մոտ 1000 հակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին: Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել 3 խոշոր և 9 մանր եղջերավոր անասուն: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք: Դեքպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել՝ 02.00-ին: Այրվել է Լ. Դ.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 75 քմ և մոտ 1500 կգ կուտակած անասնակեր: Սեպտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող թիվ 185 դպրոցի մոտակայքում՝ 100 քմ, քաղաքային հին գերեզմանատանն` 50 քմ, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 18 շենքի մոտակայքում՝ 20 քմ, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 10 քմ թփուտներ և 1 ծառ, թիվ 6 շենքի մոտակայքում՝ 100 քմ, Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 170 դպրոցի մոտակայքում՝ 300 քմ, Մյասնիկյան պողոտայի Ռիցար հյուրանոցի մոտակայքում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում՝ 6000 քմ խոտածածկույթ, իսկ 320 խնձորենու և 30 ընկուզենու տնկիներ՝ մասնակի, Բյուրական գյուղի գերեզմանատան սկզբնամասում՝ 7000 քմ խոտածածկույթ և 3000 քմ խաղողի այգի, Կոտայքի մարզի Զովք գյուղի գերեզմանատանն՝ 2000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 2 ծառ, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ բուսածածկույթ, մասամբ այրվել է 4 ծառ և ջերմահարվել՝ 2 ծառ, Ալափարս գյուղում՝ Լիզին գործարանի մոտակայքում՝ 4 հա, Հրազդան քաղաքի Աղբյուրակի ջրամբարի մոտակայքում՝ 600 քմ, Կրպակ սուպերմարկետի մոտակայքում՝ 700 քմ, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 6000 քմ, Կամարիս գյուղի գերեզմանատանն՝ 4000 քմ, Ձորաղբյուր գյուղի մոտակայքում՝ 14 հա, Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտակայքում՝ 7000 քմ թփուտներ և ծխահարվել՝ 3 ծառ, Սարալանջ թաղամասում գտնվող գերեզմա¬նա¬տանն՝ 3000 քմ, Հանրապետության փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում՝ 150 քմ, Ասֆալտի գործարանի մոտակայքում՝ 10 հա, Նոր Արտամետ գյուղի գերեզմանա¬տանը՝ 1500 քմ, Կոտայք գյուղի գերեզմանատանը՝ 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 4 ծառ, Նոր Գեղի գյուղի անասնա¬գո¬մերի մոտակայքում՝ 2 հա, Սևան-Երևան ավտոճանապարհին` 100 քմ, Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3 հա բուսածածկույթ և ջերմահարվել ու այրվել են մոտ 50 ծառ, Գառնի գյուղի մոտակայքում՝ 7000 քմ, Սյունիքի մարզի Քարահունջ և Շինուհայր գյուղերին հարակից հնձած ցորենի արտերում՝ 15 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցի մոտակայքում՝ 500 քմ, Շիրակի մարզի Գյուրի քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի հարևանությամբ՝ 200 քմ, Ձորակապ գյուղում՝ մոտ 15 հա խոզան և մոտ 1 հա խոտածածկույթ, գերեզմանատան մոտակայքում՝ 6 հա խոզան և մոտ 5 հա խոտածածկույթ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում՝ 1000 քմ, Վանաձոր քաղաքի «Թագավորանիստ» կոչվող հանդամասում այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: