Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ որտեղի՞ց երաշխիք, որ մի օր դուք չեք անհետանա». Զոհրաբյանը՝ դատախազի թեկնածուին (տեսանյութ)

Քաղաքականություն
z3EZbeUSvF8

ԱԺ նիստում այսօր ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ելույթից հետո ՀԱԿ խմբացության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մեր երկրում արտագաղթի երկու պատճառ կա՝ սոցիալական ու անպաշտպան լինելը. «Այդ տոկոսն աճում է, անարդար միջավայրի պատճառով, դրան նպաստում են նաեւ դատական վճիռները, իշխանության կողմից կոռուպցիայի ու հանցագործների երաշխավորումը: Մեր երկրում երկու անգամ գողականների սխոդկա եղավ, իսկ իշխանությունները կամ դրանք կազմակերպում են, կամ ոչինչ չեն անում: Մեր երկրում շարունակում են չբացահայտված մնալ հոկտեմբերի քսանյութը, մարտի մեկը, որը սպանում է քաղաքացու հավատը, եւ այս դեպքում ուղղակի  հռչակագրային են դառնում ձեր խոսքերը»: Պարոն Մանուկյանը խոսեց նաեւ նախորդ դատախազների մասին. «Պարոն Դավթյան, ձեր նախորդի նախորդը համարձակություն ունեցավ հայտարարելու, թե զոհերի ծնողներն են մեղավոր, որ գործը չի բացահայտվում: Դեռ այդպիսի ակնհայտ կոծկում չէր եղել: Իսկ ձեր նախորդը եկավ ու լուրջ խոստումներ տվեց ու տղամարդու խոստում տվեց, որ սայլը տեղից շատ արագ կշարժվի: Ինքն էլ գնաց իր խոստումներով, ու մարտի մեկի գործը մեր պատմության ու իշխանությունների գլխին կախված է, սա խարան է: Եթե չես բացահայտում գործը, ուրեմն դու հովանավոր ես: Հիմա Եվրադատարան է մարտի մեկի գործը հասել, ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը՝ այս ոչ սովորական հանցագործության վերաբերյալ, ի՞նչ ջանքեր եք ներդնելու»: Արթուր Դավթյանն ի պատասխան վստահեցրեց, որ իր մոտեցումը այն համընդհանուր ճշմարտությունն է, որ որպես կանոն՝ չբացահայտված հանցագործություւններ չպետք է լինեն ու օբյեկտիվ ճշմարտության բացահայտում պետք է լինի. «Այս պահին քրեական գործի նախաքննությունը ընթացքի մեջ է ու կասեցված չէ, ինձ պետք է այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը: Մարտի մեկի բացահայտումն ու հասարակությանը տեղեկատվության տրամադրումը իմ առաջնահերթություններից մեկն է լինելու»: Արամ Մանուկյանը արձագանքեց՝ ասելով. «Ընդմիջմանը առաջարկում եմ հանդիպել մեր խմբակցության հետ, քանի որ չեք հանդիպել մեզ հետ: Ակնհայտ ձգձգման գործընթացը հասկանալի է բոլորի համար. այս տարիների ընթացքում նույնիսկ մեկ դրվագ չի  բացահայտվել: Դուք խոստանո՞ւմ եք, ասենք, հինգ ամսվա ընթացքում մարտի մեկի գործով ընթացքը կամ մեզ, կամ ԱԺ-ին ներկայացնել»: «Ես խոստանում եմ, որ պարբերաբար կտեղեկացվեք, անելիքների պահով ես ակնկալում եմ նաեւ ձեր աջակցությունը»,- հայտարարեց Արթուր Դավթյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ դեժա վյուի տպավորություն ուներ Արթուր Դավթյանի ելույթից, որը հիշեցնում էր Գեւորգ Կոստանյանի ժամանակ. «Այդ ելույթները վերաբերում էին արդարադատության վերականգնմանը, համակարգում խաղի ճիշտ կանոնների սահմանմանը: Ընդամենը բարդ համադասական նախադասությունները  փոխարինվել են պարզով ու բառամթերքն է փոխվել: Արդյոք մեր այլանդակ արդարադատության համակարգը կուղղվի՞. մարդիկ վախենում են դիմել դատարան, քանի որ եթե չունի տանիք, ինքն է  նստելու: ՀՀ չքավոր հանրապետությունը պարտավո՞ր է վճարել դատական երեք ատյանների համար Եվրադատարան: Որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե ոչ: Նախորդ դատախազի հրաժարականի մասին դուք գոնե մի բան պետք է իմանայիք, թե՞ պիտի կոֆեի բաժակ նայենք՝  իմանալու համար՝ դուխով տղա էր, որ «Սասնա ծռեր»-ին ահաբեկչություն չի անվանել, դրա համար պաշտոնից ազատվեց, թե՞ ճնշում ուներ: Մեզ որտեղի՞ց երաշխիք, որ մի օր դուք չեք անհետանա»: