Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանի եղբոր կալանքի ժամկետը երկարացվեց

Հասարակություն
download-1

«Սասնա ծռեր» խմբի  անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի  խափանման միջոցը՝ կալանքը այսօր երկարացվել է մեկ ամսով: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարացնելու կալանքը: Պաշտպան Արա Ղարագյոզյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք առաջարկել էին գրավ, սակայն դատարանը մերժել է: « Արարատ Խանդոյանը  դատարանում հայտարարեց, որ սա  հերթական քաղաքական որոշումն է եւ հույս չունի, որ ինչ-որ բան կարող է լինել»,- նշեց պաշտպանը: Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո այն կուղարկվի դատարան: