Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ»          (տեսանյութ)

Հասարակություն
patrast-konferans

Սեպտեմբերի 17-19-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կանցկացնի «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» միջազգային համաժողովը։ Համաժողովը համախմբում է աշխարհի տարբեր երկրներից մոտ 50 բանախոսների, որոնց թվում են մարդաբաններ, իրավաբաններ, հոգեբաններ, ակտիվիստներ, պատմաբաններ, սոցիոլոգներ և ֆեմինիստ մտածողներ։ «Այս հարցը երկու ակունք ունի՝ առաջինը ինքը ցեղասպանությունն է, և երկրորդը, որ ավելի կարևոր է՝ հետցեղասպանության շրջանի կյանքը։ Մենք՝ բոլորս էլ, ցեղասպանություն վերապրածների սերունդներ ենք» ,-հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչ «Women in War» կազմակերպության տնօրեն Կարոլ Ման։ Բանախոսները մասնագիտական տեսանկյուններից կանդրադառնան ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ նաև  Հոլոքոստին, ամերիկյան հնդիկների, աֆրոամերիկացիների, Ավստրալիայի բնիկների, Ռուանդայի, Բոսնիայի ցեղասպանություններին։ «Այս կոնֆերանսը շատ կարևոր է, քանի որ այն առաջին անգամ է բարձրացնում այս դիտանկյունը և այս դիտանկյունից փորձում անդրադառնալ հետցեղասպանական տրավմային Երևանում»,- փաստեց «ԴիՎիՎի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության տնօրեն Լուսինե Խառատյանը։ Նախագիծն իրականացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Գերմանիայի համագործակցության և զարգացման նախարարության հովանավորչությամբ։ Համաժողովը կազմակերպել է «Women in War» կազմակերպությունը՝ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀԲԸՄ Հայաստանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ համագործակցությամբ։