Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ» ՑՈՒՑԱԿՈՒՄ

Մշակույթ

Ցանկացած մեկը կարող է իր ձայնը տալ հօգուտ Արմեն Ջիգարխանյանի վերաբերյալ հոդվածի` «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանում տպագրվելուն: Ըստ «Երկրամաս» թերթի , լավագույնները որոշվելու են Մշակույթ, Գիտություն. Սպորտ, Քաղաքականություն ոլորտներում: Քվեարկելիս անհրաժեշտ է Մշակույթի բաժնում Արմեն Ջիգարխանյանի անվան կողքին դնել նշան:

2007թ ապրիլին լույս տեսնելիք հանրագիտարանում կընդգրկվեն այն մարդիկ, ովքեր կհավաքեն ամբողջ տարվա ընթացքում քվեարկածների 5 տոկոսի ձայները: Քվեարկել հնարավոր է www.llr.ru կամ www.opros.llr.ru ինտերնետային կայքերում: