A
A
Բարեգործական ընթրիք՝ 200 երեխայի եւ 90 տարեցի համար
«Օրրան»-ի ամենամյա բարեգործական ընթրիքը կայանալու է այսօր երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ավանդական ընթրիքի ժամանակ տեղի կունենա աճուրդ, որից ստացված գումարները կուղղվեն «Օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագրին։ «Օրրանի» երևանյան և վանաձորյան կենտրոններ են հաճախում ավելի քան 200 կարիքավոր երեխա և 90 միայնակ տարեց՝ ամեն օր օգտվելով կազմակերպության համալիր ծառայություններից: Ի դեպ, մեկ երեխայի ամբողջ տարվա սննդի գումարը կազմում է 500 դոլար, իսկ 1000 դոլար նվիրատվությունը կբավարարի հոգալու նաեւ կոշիկի, հագուստի, դպրոցական պարագաների և տրանսպորտային ծախսերը: