Ոստիկանները թույլ չեն տվել աղավնաձորցիներին փակել միջպետական ճանապարհը
Աղավնաձորցիներն այս պահին կանգնած են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 128-րդ մետրի վրա: Նրանք այսօր որոշել էին փակել ճանապարհը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: Գյուղացները պահանջում են վճարել նախորդ տարի մթերած խաղողի բերքի պարտքերը: «Վեդի Ալկո» ընկերությունը, որն այս գյուղի խաղողի հիմնական մթերողն է եղել, հսկայական պարտքեր ունի եւ վճարունակ չէ: Գյուղացիները կառավարությունից պահանջում են՝ կամ «Վեդի Ալկո»-ին օգնել, կամ գյուղացիների վարկերը սառեցնել: Գյուղապետ Աշոտ Սարգսյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ գյուղում կրկին լարված իրավիճակ է եւ իրենց պահանջը մեկն է՝ ստանալ գումարները: Ի նշան բողոքի՝ գյուղացիներն արդեն 3 օր է՝ փակել են գյուղի դպրոցներն ու մանկապարտեզը: Գյուղապետը տեղեկացրեց, որ իրենց մոտ է եկել նաեւ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը եւ հանդարտվելու կոչեր արել, քանի որ նոր վարչապետ է նշանակվել, սակայն դա գյուղացիներին այդքան էլ չի անհանգստացնում: