A
A
Սարիգյուղ հարս չեն գնում (տեսանյութ)
Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում արդեն մոռացել են, թե ինչ է հարսանիքը, թեեւ միշտ էլ այս գյուղ դժվարությամբ է հարս եկել։ Խմելու ջուրն այստեղ աղբյուրից են բերում դեռ անհիշելի ժամանակներից։ Այսօր էլ խնդիրը լոււծված չէ: Վրաստան գնացող միջպետական ճանապարհն այս գյուղի միջով է անցնում: Ջրի խնդրից առավել սարիգյուղցիներին գործազրկության եւ արտագաղթի հարցերն են անհանգստացնում։ Սարիգյուղում մնացել են թոշակառուները, կանայք եւ երեխաները: Սահմանամերձ Սարիգյուղում պարբերաբար կրակոցներ են հնչում: 9-ամյա Խաչիկը խոստովանում է՝ վախենում է կրակոցներից, որոնք հնչում են նաեւ դասերի ժամանակ: Խաչիկի հայրն էլ է ՌԴ մեկնել արտագնա աշխատանքի, ու տղան այսօր երազում է, որ հայրը տուն վերադառնա եւ խաղաղություն լինի։ Մանրամասները՝ տեսանյութում