A
A
Վարդանանց հրապարակում 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չեն ունենա
Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ի համար նախապես հայտարարված միջոցառումները չեղյալ են համարվում: Հայտնի է արդեն, որ սեպտեմբերի 20-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առիթով նախընտրական քարոզարշավը դադարեցրել են մի քանի կուսակցություններ՝ ԳԱԼԱ, «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում» կուսակցությունները և «Բալասանյան» դաշինքը,ՀԱԿ-ը։ Քաղաքապետի թեկնածուի որդու մահվան գործով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։