Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասնագոմի փլուզումից կա մեկ զոհ և մեկ ծանր վիրավոր (տեսանյութ)

Հասարակություն
1474628580_gom

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի գոմերից մեկում տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, փլուզվել է Կառնուտ գյուղի թիվ 11 փողոցի 9-րդ տանը հարակից նորակառույց անասնագոմի փայտյա ծածկը՝ մոտ 30 քմ: Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ թիվ 48 ՀՓՋ-ի վարորդ-փրկարար փ/ծ ավագ սերժանտ Ա.Կ.-ը (հերթափոխից ազատ) տուժածներին դուրս է բերել փլատակներից և Տ. Հ.-ին (ծնված 1949 թ.) իր ավտոմեքենայով տեղափոխել Գյումրու ԲԿ: Տ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ վերջինս մահացել է: ԱԻՆ