Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԿԱՆ ԴՊՐՈՑՈ՞ՒՄ

Մարզեր

Սեպտեմբերի 11-ին Շիրակի մարզային ոստիկանության հերթապահ մաս ահազանգ է ստացվել Գյումրիի թիվ 37 դպրոցում ական տեղադրված լինելու մասին։

Դեպքի վայր ժամանած Գյումրիի ոստիկանության բաժնի եւ Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն անմիջապես իրականացրել են աշակերտների, մանկավարժների տարհանում։ Կատարվել է նաեւ տարածքի շրջափակում:

Ստեղծվել է փակ գոտի, որպեսզի դպրոցի տարածք, բացի մասնագետներից որեւէ մեկը չկարողանա մուտք գործել: Ականաորոնման լայնածավալ աշխատանքների համար հրավիրվել են ռուսական 100-րդ բազայի համապատասխան մասնագետները: Ստուգվել է նաեւ դպրոցին կից գործող «Ֆոտոն» վարժարանի շենքը: Ական չի հայտնաբերվել:

Հեռախոսազանգն իրականացվել է բջջային հեռախոսից։

Գյումրիի «Ցայգ» ՀԸ