Կարուսել, ընտրակաշառք, ոստիկանական ուժեր՝ Վանաձորում
Վանաձորում քաղաքապետի և ավագանու ընտրություններն ինչպես արդեն հայտնի է՝ առանց խախտումների չեն անցնում: Այդպիսի դեպքեր արձանագրում են ինչպես դիտորդական կազմակերպությունները, այդպես էլ տեղական հեռուստաընկերությունները: Մասնավորապես, ՀՔԱՎ-ի ահազանգով 30/03 ընտրատեղամաս է այցելել Լոռի ՀԸ նկարահանող խումբը, ովքեր արձանագրել են «կարուսելի դեպք». « Մենք այլ ընտրատարածքներից ևս ահազանգեր ենք ստանում, որ քաղաքացիներին խումբ - խումբ տեղափոխում են տեղամասից տեղամաս, այդպիսի նման մի դպք է նաև արձանագրվել , երբ հանրակացարանից երթուղային տրանսպորտով տեղափոխել են ընտրության 30/03 ընտրատեղամաս»,- Ա1+-ի հետ զրույցում ասաց Լոռի ՀԸ աշխատակից Լուսինե Սարգսյանը: Վանաձոր քաղաքն այս պահին սովորականից ակտիվ ռիթմի մեջ է, եթե առավոոտյան ժամերին ընտրողների պասիվություն է նկատվել, կեսօրին արդեն քաղաքացիներն ավելի են ակտիվացել: Բացի այդ, մեծ է ոստիկանական հսկողությունը քաղաքում: Երևանից ծամանել են ոստիկանական մեծաթիվ ուժեր: Յուրաքանչյուր տեղամասին կցված է երկու-երեք ոստիկան: Նշենք, որ Վանաձորցիները քաղաքապետ են ընտրում 58 ընտրատեղամասերում: Այդ պաշտոնի համար մրցում է 8 կուսակցություն: