Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ. Բալասանյան դաշինքի կողմից խախտումները շարունակվում են

Քաղաքականություն
Samvel-Balasanyan-28

Գյումրիի 34/21 տեղամասում 10:40-ի դրությամբ անհայտն անձը «Բալասանյան դաշինք» գրությամբ արկղով սնունդ է բերել և հանձնել հանձնաժողովի նախագահին: Նույն տեղամասում ժամը 10:13-ի դրությամբ Բալասանյան դաշինքի վստահված անձը իր մոտ առկա ցուցակներում նշումներ է կատարել և ուղղորդել ընտրողներին՝ նրանց տրամադրելով գրություններով թղթիկներ: Դիտորդի ահազանգին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը որևէ միջոց չի ձեռնարկել: Վերոնշյալ դեպքերի վերաբերյալ գրություն է ներկայացվել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Գորիսի մամուլի ակումբ Իրազեկ Քաղաքացիների Միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ http://hcav.am/events/02-10- 2016-03/