Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի դատարկվող դպրոցները. ինչու ծնողը երեխային դպրոց չի տանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kiraki-2

Վերջին 6 տարիներին հանրապետությունում իր գործունեությունը դադարեցրել է 13 պետական դպրոց: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ հանրապետության  դպրոցների 70 տոկոսը՝ ավելի քան 900 դպրոց ունի մինչև 300 աշակերտ, իսկ 427 դպրոց՝ մինչև 100 աշակերտ:  Ինչպես պետք է կազմակերպվի ուսումն այն դպրոցներում, որտեղ կա ընդամենը 10 աշակերտ, կամ որտեղ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ ձևաչափն է ընտրվել։ Այսինքն՝ մի դասարանում կարող են սովորել միանգամից մի քանի տարիքային խմբեր։ Իրավիճակը ներկայացնելով՝ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս հայտարարեց, որ խնդրի լուծումը պետությունը դեռ չունի։ Ինչ ելքեր են մատնանշում մասնագետները, ինչ պատճառներով են աշակերտները դուրս մնում պարտադիր ուսուցումից։ Հայաստանում դատարկվող դպրոցների մասին՝ «Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում։ Հաղորդման հյուրերն են կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը և երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանը։ Հաղորդաշարի համար տեսանյութեր են պատրաստել Կապանի «Սոսի» և Ալավերդու «Անկյուն+3» հեռուստակայանները։