Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիա օգնություն տարած ինքնաթիռը կարիքավոր հայերի կարող է տեղափոխել Հայաստան (տեսանյութ)

Հասարակություն
siriahayer

Սիրիայում բնակվող հայերի Հայաստան տեղափոխման կազմակերպումը այնքան էլ հեշտ չէ: ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի խոսքերով՝ նրանք Սիրիայի քաղաքացիներ են եւ ունեն բազմաթիվ պարտականություններ այդ պետության նկատմամբ : Դրանք վերաբերում են ինչպես զինապարտության մասին օրենքին, այնպես էլ բանկային պարտավորություններին: «Սակայն ամենից առաջ մարդն ինքը պետք է ցանկանա գալ; Այսօր մենք չունենք այն լծակները, որով մենք պետք է  կարողանանք վերցնենք բերենք, եթե ցանկանան եւ դիմեն պատկան մարմիններին՝ մենք ամեն ինչ կանենք դա կազմակերպելու համար։ Մենք ամեն ինչով պատրաստ ենք նրանց ընդունել»,-ասում  է Ս. Սրապիոնյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ առաջին 20 տ մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռը թռել է Սիրիա: Առաջիկա 1-2 օրերի ընթացքում 2-րդ օդանավը կուղևորվի: «Հիմա մենք ինքնաթիռը ուղարկել ենք եւ հյուպատոսը եւ մեր նախարարության ներկայացուցիչը հանձնարարական ունեն շատ կարիքավոր մարդկանց, եթե նրանք չունենան փաստաթղթային հարցեր, տեղափոխեն Հայաստան»,-ասաց փոխնախարարը: Սիրիայում բնակվող 250 հազարանոց հայ համայնքից հիմա ամենալավատեսական հաշվարկներով բնակվում է 20 հազար հայ: Համայնքում 19 դպրոց է գործում, որոնցից 3-ը Քեսապում, 4-ը Դամասկոսում, 12-ը Հալեպում: «Երեկ եւ այսօր ելնելով վտանգավոր իրավիճակից՝ դպրոցներում հայտարարվել է արձակուրդային օրեր; Լրացուցիչ որոշումների մասին Հայաստանյան գերատեսչությունները կտեղեկացվեն»,-ասաց փոխնախարարը: Նշենք, որ մինչ օրս 20 հազարից ավելի սիրիահայեր եկել են Հայաստան, որոնցից 13 հազարն այսօր արդեն ստացել են քաղաքացիություն: Կարդացեք նաև

Սիրիայից Հայաստան տարհանման խնդիր չի քննարկվում. ԱԳՆ խոսնակ