ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՀՐԱԶԵՆՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 12:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 1985 թվականի ծնված Գեւորգ Ավետիսյանը: Գյումրիի ոստիկանության տվյալներով, մի քանի անծանոթ երիտասարդների միջեւ վիճաբանություն է ծագել Գյումրիի ավտոկայանի մոտակա բենզալցակայանի տարածքում՝ մեքենաներն արագ վարելու հետ կապված։ Հետո երիտասարդները բաժանվել են: Կես ժամ անց վիճողները կրկին հանդիպել են եւ որոշել հարաբերությունները պարզել այս անգամ արդեն հրազենի միջոցով: Մեկ այլ պաշտոնական աղբյուրի տեղեկատվության համաձայն դեպքը կատարվել է քաղաքային թիվ երկրորդ գերեզմանատանը:
Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի թիվ մեկ բաժանմունքի վարիչ Համլետ Մարգարյանի հավաստմամբ տուժողի վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Զննման արդյունքում պարզվել է, որ տուժողը վնասվել է հաստ եւ ուղիղ աղիների շրջանում։ Տուժածը Գյումրիից տեղափոխվել է Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն։
Տուժող Գեւորգ Ավետիսյանը Մոսկվայի ձեռներեցության ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանող է։ Բնակվումէ Շիրակի Մարզի Ախուրյանի շրջանի Ղարիբջանյան գյուղում։
Գյումրիի ոսիկանության քննչական բաժանմունքի պատասխանտուի տեղեկացմամբ, արդեն պարզվել է հրազենից կրակողի անձը: Ձեռնարկվել են միջոցառումներ վերջինիս հայտնաբերման եւ ձերբակալման ուղղությամբ:
Արմենուհի Մինասյան