Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջեւանում ոչ բժիշկները բժշկություն են արել. Առավոտ

Կարևոր լուրեր Հասարակություն
Ijevani-

Հոկտեմբերի 3-ին «Առողջ կյանք» ՍՊԸ աշխատողները Իջեւանում քաղաքացիներին բուժզննել են, նրանց ձեռքերին միացվող թեստերի միջոցով ախտորոշել հիվանդություններ, որպես բուժամիջոցներ, 5-40 հազար դրամով, նրանց վաճառել բնական հավելումներ: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանից տեղեկացանք, որ այդ կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, եթե պարզվի, որ քաղաքացիներին վնաս է պատճառվել, կհարուցվի քրեական գործ: Իրավապահներից ստացված տեղեկություններով ՝ Իջեւանում քաղաքացիների առողջական վիճակի զննությանը մասնակցել է բժշկական գործունեության լիցենզիա չունեցող 3 աղջիկ եւ 2 երիտասարդ: Սակայն բուժզննմանը մասնակցած իջեւանցիները դեռեւս բողոքներ չեն ներկայացրել ոստիկանության Իջեւանի բաժին: Իջեւանի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ վերոհիշյալ ՍՊԸ-ի աշխատակիցները հեռախոսով իրեն նախապես առաջարկել են բուժզննել 17 օրգան, առաջին բուժզննման համար մուծել 7 հազար դրամ, որից հետո հետագա բուժզննումը կլինի անվճար: Նույն քաղաքացու ասելով՝ Իջեւանում բուժզննմանը հերթագրվել է քաղաքի եւ շրջակա գյուղերի շուրջ 90 բնակիչ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով