Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցողների համար ՀՀ-ում պայմանները բավարար չեն

Հասարակություն
saylak

Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի նկարահանած «Ճանապարհ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց մասին, որոնք ամեն օր բախվում են ճանապարհային դժվարությունների` տրանսպորտի անմատչելիություն, թեքահարթակների բացակայություն, դժվարանցանելի ճանապարհներ: «Հաշմանդամություն ունեցողների համար մեր երկրում Ա կետից Բ կետ տեղափոխվելը անասելի դժվար է, այսպիսի աշխատանքներով հույս ունենք հասարակության մեջ արթնացնել պահանջատիրության զգացում, ինչպես նաև ցույց տալ, որ անկախ հաշմանդամություն ունենալուն, այս մարդիկ ապրում են լիարժեք կյանքով և հաջողությունների են հասնում»,- նշում է ֆիլմի ռեժիսոր Անժելա Ֆրանգյանը: Ֆիլմի ստեղծմանը աջակցել է ՀՀ- ում Լիտվայի Հանրապետության դեսպանատունը, որի ներկայացուցիչը նշեց, որ ֆիլմն ավելի լավը դառնալու կոչ է. «Մեկս թույլ է, մեկս ուժեղ, սակայն բոլորս մարդ ենք և պետք է ունենանք հավասար հնարավորություններ»։ Իմ երկրում նման խնդիրներ նույնպես կան, բայց օրինակ մայրաքաղաք Վիլնյուսում շատ բաներ հարմարեցված են, օրինակ հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված ավտոբուսները աշխատում են բավականին լավ»,- մեզ հետ զրույցում նշեց Լիտվայի դեսպանատան ներկայացուցիչը: Ի դեպ, փաստացի Երևանում հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված 20 ավտոբուս կա, սակայն ինչպես պարզեցինք, դրանք լավ չեն աշխատում, անգամ քաղաքապետարանը չի կարողանում որևէ տվյալ տալ այդ ավտոբուսների երթևեկության ուղղությունների ու ժամանակացույցի մասին: