Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտը վերագործարկելու հույս կա

Հասարակություն
nairit

Նաիրիտցիները կրկին հավաքվել էին կառավարության  դիմաց։ Նրանք տեղեկացել էին, որ ներդրողներ են հայտնվել, որոնք ուզում են վերագործարկել Նաիրիտը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է EU ASIA Busines Finance Centre հոլդինգի ներդրողներին։ Ընկերությունն ըստ նաիրիտցիների՝  պատրաստվում է մեկից երկու միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում՝  առաջնահերթ նպատակ ունենալով վերագործարկել Նաիրիտը։ Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո 11 հոգանոց պատվիրակության անդամները դուրս եկան կառավարության շենքից և ուղևորվեցին էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, թեև խոստացել էին զրուցել նաիրիտցիների հետ։