A
A
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԻՆԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր զինել է Գյումրիի թվով 40 հանրակրթական դպրոցները։ Դպրոցները, սակայն զինվել են լաբորատոր սարքավորումներով եւ դիդակտիկ պարագաներով։
Այսուհետ աշակերտները քիմիան, ֆիզիկան եւ կենսաբանությունը կուսումնասիրեն ոչ միայն կավճի, այլ լաբորատոր սարքավորումների եւ դրանցով կատարվող փորձերի միջոցով: Նվիրատվությունն արվել է Գյումրիի օրվա՝ սեպտեմբերի 19 -ի առիթով։
Արմենուհի Մինասյան